Ինդոնեզիայի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Ինդոնեզիայի ազգային թանգարան ( ինդոն.՝ Museum Nasional ) հնագիտական, պատմական, էթնոլոգիական և աշխարհագրական թանգարան է, որը գտնվում է Ջալան Մեդան Մերդեկա Բարատում՝ Կենտրոնական Ջակարտայում, Մերդեկա հրապարակի արևմտյան կողմում։ Հիմնականում հայտնի է որպես Փղերի թանգարան (ինդոն.՝ Museum Gajah)՝ բակում փղի արձանի պատճառով։ Նրա լայն հավաքածուները ներառում են Ինդոնեզիայի ողջ տարածքը և գրեթե ողջ պատմությունը։ Թանգարանը երկու դար շարունակ փորձել է պահպանել Ինդոնեզիայի ժառանգությունը[3]։
Ինդոնեզիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Ինդոնեզիա[1] |
Տեղագրություն | Կենտրոնական Ջակարտա[1] |
Վայր | The house of Statues? և Elephant Building? |
Հիմնադրվել է | 1778 |
Հիմնադիր | Jacob Cornelis Matthieu Radermacher? և Jacob de Meijer? |
Այցելուներ | 157 905 մարդ (2007)[2], 104 739 մարդ (2008)[2], 165 907 մարդ (2009)[2], 375 710 մարդ (2010)[2], 193 864 մարդ (2011)[2], 148 118 մարդ (2012)[2], 169 527 մարդ (2013)[2], 245 848 մարդ (2014)[2], 266 359 մարդ (2015)[2], 380 762 մարդ (2016)[2], 293 918 մարդ (2017)[2], 307 577 մարդ (2018)[2], 305 086 մարդ (2019)[2], 67 088 մարդ (2020)[2] և 28 700 մարդ (2021)[2] |
Հավաքածուի չափս | 141 000 |
Կայք | museumnasional.or.id |
Թանգարանը համարվում է Ինդոնեզիայի ամենաամբողջական և լավագույն թանգարաններից մեկը, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի լավագույն թանգարաններից մեկը[4]։ Թանգարանում պահպանվել են մոտ 141000 առարկաներ՝ սկսած նախապատմական արտեֆակտներից մինչև հնագիտության, դրամագիտության, կերամիկայի, ազգագրության, պատմության և աշխարհագրության հավաքածուներ[4]։ Այն ունի Հին Ճավայի և Սումատրայի դասական հինդու-բուդդայական շրջանի քարե արձանների համապարփակ հավաքածուներ, ինչպես նաև ասիական կերամիկայի բավականին ընդարձակ հավաքածուներ։