Իշտվան I (Հունգարիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Իշտվան I, հայտնի է նաև որպես Սուրբ Իշտվան I արքա (հունգ.՝ Szent István király, մոտ 975, Էստերգոմ, Esztergom District, Esztergom County, Հունգարիայի թագավորություն - օգոստոսի 15, 1038[1], Szentkirály (Esztergom), Էստերգոմ, Esztergom District, Esztergom County, Հունգարիայի թագավորություն), հունգարների վերջին մեծ իշխանը (997-1001), ում պետականամետ գործունեության արդյունքում 1001 թվականին ստեղծվում է Հունգարիայի թագավորությունը և վերջինս դառնում է միապետության առաջին արքան[3]։ Իշտվանը Հունգարիայի արքայի պաշտոնում կառավարում է մինչև մահը՝ 1038 թվականը։ Իշտվանի ծննդյան հստակ ամսաթիվ աղբյուրները մեզ չեն հաղորդում, թեպետ ուսումնասիրությունները հավաստում են, որ «հունգարների առաջին արքան» ծնվել է 975 թվականին Էստերգոմում։ Ծնվելուն պես նա ստանում է «Վայկ» անունը, որը թարգմանաբար նշանակում է «զինվոր»։ Իշտվանը եղել է Հունգարիայի մեծ իշխան Գեզայի որդին։ Հունգարիայում քրիստոնեության ընդունումից հետո Իշտվանը դառնում է ընտանիքի առաջին անդամը, ով մկրտվում է որպես քրիստոնյա։ Ամուսնացել է սաքսոնական ծագմամբ Գիզելա Բավարացու հետ։
Իշտվան I Szent István király | ||
Հունգարների առաջին «քրիստոնյա թագավոր» Իշտվան I-ը | ||
| ||
---|---|---|
1001–1038 | ||
Մասնագիտություն՝ | միապետ | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | մոտ 975 | |
Ծննդավայր | Էստերգոմ, Esztergom District, Esztergom County, Հունգարիայի թագավորություն | |
Վախճանի օր | օգոստոսի 15, 1038[1] | |
Վախճանի վայր | Szentkirály (Esztergom), Էստերգոմ, Esztergom District, Esztergom County, Հունգարիայի թագավորություն | |
Թաղված | Սեկեշֆեխերվարի տաճառ և Սեկաշֆեհերվար | |
Դինաստիա | Արպադներ | |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն | |
Հայր | Géza?[2] | |
Մայր | Sarolt? | |
Ամուսին | Gisela of Hungary? | |
Զավակներ | Saint Emeric of Hungary?, Otto, Prince of Hungary? և Hedwig of Hungary?[2] | |
Ինքնագիր | ||
Հունգարական իշխանաց գահը հորից ժառանգելոււ համար 997 թվականին Իշտվանը ստիպված է լինում առճակատվել իր բարեկամներից մեկի՝ ռազմական հասարակության շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Կոպպանի հետ։ Երկարատև մարտերից հետո Իշտվանը՝ բազմաթիվ արտասահմանյան ասպետների և տեղացի ազնվականների օժանդակությամբ կարողանում է հաղթել մրցակցին՝ դառնալով հունգարական գահի միակ հավակնորդը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Իշտվանը թագադրվել է 1000 թվականի դեկտեմբերի 25-ին կամ 1001 թվականի հունվարի 1-ին՝ Հռոմի պապ Սիլվեստր II-ի ուղարկած թագով[4]։ Թագավորական իշխանությունն էլ ավելի կենտրոնացնելու և ուժեղացնելու նպատակով Իշտվանը արշավանք է ձեռնարկում կիսանկախ կարգավիճակ ունեցող սև հունգարներին հպատակեցնելու և հորեղբոր՝՝ Հյուլա Երիտասարդի ապստամբական ուժերը ջլատելու համար։ Այս ամենից հետո Հունգարիայի թագավորությունը տարածվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր։ Իշտվանը 1030 թվականին դիմագրավում է Սրբազան Հռոմեական կայսրության ասպատակություններին և պահպանում իր պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իշտվանն իր կառավարման ժամանակ մեծ տեղ է հատկացրել քրիստոնեական արժեքներին։ Նրա օրոք Հունգարիայում կառուցվել է առնվազն մեկ արքեպիսկոպոսարան, վեց եպիսկոպոսարան և շուրջ երեք բենեդիկտյան վանքեր։ Նա խրախուսում է քրիստոնեական ուսմունքի տարածումը և խիստ պատիժներ է նախատեսում այն անտեսողների համար։ Հունգարիան, որն աչքի էր ընկնում որպես համեմատականորեն խաղաղ երկիր, կարճ ժամանակահատվածում դառնում է կարևոր հատուղի Արևմտյան Եվրոպա գնացող առևտրականների կամ Երուսաղեմ և Կոստանդնուպոլիս գնացող ուխտավորների համար։