Իսլամաֆոբիա
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամաֆոբիա, տերմին, որը բնութագրում է իսլամի կամ մուսուլմանների նկատմամբ ատելությունը կամ վախը։ Անգլերեն տերմինն ընդհանուր օգտագործման մեջ է մտել 1997 թվականին՝ Ռանիմեդ Թրասթի պատրաստած զեկույցի հրապարակմամբ, որը դատապարտում էր իսլամին կամ մուսուլմաններին ուղղված բացասական էմոցիաները, վախն ու ատելությունը։ Չնայած նրան, որ տերմինն այժմ լայն օգտագործում ունի ողջ աշխարհում, միևնույն է, այն քննադատվում է շատերի կողմից։
Իսլամաֆոբիայի պատճառներն ու բնութագրերը շարունակվում են քննարկվել։ Որոշ գիտնականներ այն վերագրում են որպես ռասիզմ։ Մեկնաբանների մի մասը իսլամաֆոբիայի կտրուկ զարգացումը կապում է սեպտեմբերի 11-ի հարձակումների հետ, մինչ մյուս մասը այն ասոցացնում է ԱՄՆ-ում, Եվրոպական Միությունում և այլ ազգերի մեջ մուսուլմանների ավելացման հետ։