Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սույն հոդվածում ներկայացված են բոլոր այն իսլամիստական ահաբեկչական հարձակումները, որոնք սկսած 1979 թվականից լայնորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցների շրջանում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, սույն ցանկը կարող է թերավարտ լինել։ |
Ողջ աշխարհում ծայրահեղ իսլամիստների կողմից կրոնական-քաղաքական այս կամ այն դրդապատճառներով իրագործվել են բազմաքանակ ահաբեկչական հարձակումներ։ Սովորաբար ահաբեկիչների մարտավարության մեջ են մտնում հրկիզումները, տրանսպորտային միջոցների պայթեցումները, ռումբի պայթեցման սպառնալիքները, մահապարտ ահաբեկիչների հարձակումները, ռմբակոծությունները, զանգվածային հրաձգությունները, դանակահարությունները, օդահենությունները, առևանգումները և գլխատումները։