Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա
From Wikipedia, the free encyclopedia
Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա (FIMI) (իտալ.՝ Federazione Industria Musicale Italiana), իտալական կազմակերպություն, որը վերահսկում է երաժշտության ձայնագրման հետ կապված բոլոր ոլորտները։ Հիմնվել է 1992 թվականին, Associazione Fonografici Italiani (AFI) կազմակերպության կազմաքանդումից հետո։ 2011 թվականին FIMI-ը իրենից ներկայացնում է 2500 ընկերություններ, որոնք աշխատում են շոու-բիզնեսի ոլորտում։
Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա | |
---|---|
Տեսակ | երաժշտական կազմակերպություն |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1992 |
Գլխադասային գրասենյակ | Միլան, Իտալիա |
Կայք | fimi.it |
FIMI հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի և Իտալական արդյունաբերողների միության (Confindustria) անդամ։ Կազմակերպության հիմնական նպատակն է իտալական երաժշտության ձայնագրության արդյունաբերության շահերի պաշտպանությունը։
Սկսած 1995 թվականից FIMI-ը նաև հրապարակում է իտալական պաշտոնական երաժշտական ալբոմների չարթեր, իսկ 1997 թվականից նաև սինգլների պաշտոնական չարթեր։ 2008 թվականի հունվարի 1-ից CD-սինգլների վաճառքների անկման հետ կապված, կազմակերպությունը փոխեց ֆիզիկական կրիչների վաճառքների չարթը ներբեռնվող երգերի չարթի, որը հիմնված էր ինտերնետից օրինական ներբեռնումների տվյալների վրա։
2010 թվականի հուլիսին կազմակերպության նախագահը դարձավ Էնցո Մացան։