Լահեմաա ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Լահեմաա ազգային պարկ (էստ․՝ Lahemaa), պարկ, որը տեղակայված է Էստոնիայի հյուսիսային մասում։ Գտնվում է մայրաքաղաք Տալլինից 70 կիլոմետր արևելք։ Պարկի հյուսիսում Ֆիննական ծոցն է իսկ հարավում՝ Տալլին-Նարվա մայրուղին։ Ազգային պարկն ընդգրկում է 725 քառ. կմ տարածք (ներառյալ ծովը՝ 250,9 քառ. կմ)[3]։ Լահեմաան առաջին տարածքն էր, որ հռչակվել է որպես ազգային պարկ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում։ Այն Էստոնիայի ամենամեծ ազգային պարկն է, ինչպես նաև՝ Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկը։ Նրա կանոնադրությունը կոչ է անում պահպանել, ուսումնասիրել և աջակցել հյուսիսային Էստոնիայի բնատեսարաններին, էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը և ազգային ժառանգությանը։
Արագ փաստեր Լահեմաա ազգային պարկ, Տեսակ ...
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածք | Կուուսալու, Հալջալա գյուղական համայնք և Կադռինա |
Հիմնվել է | հունիսի 1, 1971[1] |
Մակերես | 748 կմ²[2] |
Փակել