Լամա (բուդդիզմ)
From Wikipedia, the free encyclopedia
Լամա (տիբեթերեն՝ བླ་མ་, Վայլի։ bla ma), տիբեթական բուդդիզմում կրոնական ուսուցիչ։
Լամա անվանումը համապատասխանում է սանսկրիտական «Գուրու» հասկացությանը և կարող է օգտագործվել վանականին հարգանքով դիմելու համար, նրա համար, որ ընդգծվի նրա հոգևոր կատարելությունը ու հմտությունները[1][2] or heads of monasteries. կամ կարող է լինել տիբեթցի լամաների հիերարխիայի կրոնական տիտղոսի բաղկացուցիչ մասը, ինչպես՝ Դալայ-լամա, Պանչեն-լամա, ինչպես նաև հյուսիսային բուդդիզմի հիերարխիայի տիտղոս (Բուրյաթիա, Տիվան, Ալթայ)՝ Համբո-լամա, Կամբը-լամա։
Հնարավոր է, որ տիբեթական բուդդիզմը ոչ ճիշտ ընկալման պատճառով, լամա տերմինը պատմականորեն, ինչպես նաև սխալմամբ օգտագործվել է բոլոր տիբեթական բուդդիզմի ներկայացուցիչներին արևմտյան գիտնականների կողմից։ Նաև տիբեթական բուդդիզմը հաճախ անվանվել է լաամիզմ, քանի որ արևմտյան գիտնականները և ճամփորդները չէին ընդունում այդ տեսակը, որպես բուդդիզմի մի մաս։ Այժմ լամաիզմ տերմինը համարվում է սխալ։