Լանժոու
From Wikipedia, the free encyclopedia
Լանժոու (չինարեն՝ 兰州|t=蘭州|p=Lánzhōu), քաղաք Չինաստանի հյոււսիսարևմտյան մասում՝ Գանսու պրովինցիայում, որի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է[2]։ Ընկած է Հուանհե գետի ափերին և հանդիսանում է տարածաշրջանային կարևորագույն տրանսպորտային հանգույց. երկրի արևմտյան մասի բնակավայրերը երկաթուղով կապում է արևելյան կեսի բնակավայրերին։ Պատմականորեն Լանժոուն կարևոր օղակ է եղել Մետաքսի հյուսիսային ճանապարհին և այժմ էլ պահպանում է իր կարևորությունը Նոր եվրասիական ցամաքային կամրջին։ Քաղաքում զարգացած են ծանր արդյունաբերությունը, նավթաքիմիական արտադրությունը։
Բնակավայր | ||
---|---|---|
Լանժոու | ||
չինարեն՝ 兰州市 | ||
Երկիր | Չինաստան | |
Ներքին բաժանում | Chengguan District, Lanzhou?, Qilihe District?, Xigu District?, Anning District?, Honggu District?, Yongdeng County?, Gaolan County? և Yuzhong County? | |
Մակերես | 13 192,31 կմ² | |
ԲԾՄ | 1572 մետր | |
Բնակչություն | ▲4 359 446 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0931 | |
Փոստային դասիչ | 730000 | |
Ավտոմոբիլային կոդ | 甘A | |
Պաշտոնական կայք | lanzhou.gov.cn | |
| ||
Լանժոուն, Nature Index-ի ուսումնասիրությունների համաձայն, տեղ է գրավել գիտական արտադրանքի տեսակետից աշխարհի լավագույն 100 քաղաքների ցանկում[3]։ Այստեղ գործում են գիտահետազոտական մի շարք հիմնարկներ, ներառյալ Լանժոուի համալսարանը, Լանժոուի տեխնոլոգիական համալսարանը, Հյուսիսարևմտյան նորմալ համալսարանը, Լանժոուի Ջյաոտոն համալսարանը[4][5]։ Ընդ որում՝ նշվածներից Լանժոուի համալսարանը, լինելով Project 985 նախագծի անդամ, համարվում է Չինաստանի առավել հեղինակավոր գիտա-կրթական բարձրագույն հաստատություններից մեկը։