Լապտերների փառատոն
From Wikipedia, the free encyclopedia
Լապտերների փառատոն (չինարեն՝ 元宵节), հյատնի է նաև որպես Շան Յուան փառատոն, Փոքրիկ նոր տարի, Նոր տարվա նախօրե կամ Լույսերի փառատոն անուններով,Չինական ավանդական փառատոն, որը նշվում է ամեն տարի առաջին լուսնային ամսվա տասնհինգերորդ օրը։ Սա լուսնային Ամանորի առաջին լիալուսինն է՝ խորհրդանշելով գարնան գալուստը։ Չինացիներն ավանդաբար ուտում են թանյուան (խաշած բրնձե քաղցր գնդիկներ), վայելում են լապտերների տեսարանը, հանելուկներ են լուծում և միմյանց շնորհավորական ուղերձներ հղում։ Այս փառատոնը ավանդական չինական Նոր տարվա վերջին օրն է և առաջին կարևոր փառատոնը գարնանային տոնից հետո։ Ցին Թան Ցու Յոուն` ով ապրել և ստեղծագործել է Մին դինաստիայի ղեկավարման ժամանակաշրջանում, իր «Երկգլխանի պիոնի լամպի պատմություն» գրքում գրել է։ «Ամեն տարի Լապտերների փառատոնին Մին Ճոուում հինգ գիշեր լապտերներ են վառվում։ Բոլոր խավերի մարդիկ կարող են վայելել այդ տեսարանը»։ Երիտասարդ տղամարդիկ և կանայք դուրս են գալիս՝ դիտելու լապտերները և օգտվելով առիթից՝ ծանոթանալու և հանդիպելու միմյանց, ուստի Հարավարևելյան Ասիայում այն հայտնի է նաև որպես «Չինական Վալենտինի օր»[1]:。
Բուդդայականությունում ավանդույթ կա լամպեր վառել՝ առաջին լուսնային ամսվա տասնհինգերորդ օրը Բուդդային ընծաներ մատուցելու համար։ Դաոսիզմում Լապտերների տոնը Երկնային Մեծ Կայսրի Խուայի ծննդյան օրն է (բանահյուսությունը նրան նույնացնում է որպես Յաո)։ Առաջին լուսնային ամսվա տասնհինգերորդ օրը կոչվում է Լապտերների փառատոն, յոթերորդ լուսնային ամսվա տասնհինգերորդ օրը՝ Ուրվականների փառատոն, իսկ տասներորդ լուսնային ամսվա տասնհինգերորդ օրը Ջրային լապտերների փառատոնն է։ Այս տոները, համապատասխանաբար, պատկանում են երեք երկնային պաշտոնյաներին, որոնք կառավարում են երկինքը, երկիրը և ջուրը։ Թան դինաստիայի վերջին օրերին կայսերական արքունիքը Խուային երկրպագելու համար հատուկ արարողություններ է անցկացրել։