Լավեռն Բեյքեր
From Wikipedia, the free encyclopedia
Լավերն Բեյքեր (անգլ.՝ LaVern Baker, նոյեմբերի 11, 1929(1929-11-11)[1][2][3], Չիկագո, ԱՄՆ - մարտի 10, 1997(1997-03-10)[4][1][2][…], Քուինս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, 1950-ականների ռիթմ ընդ բլյուզի առաջամարտիկ և այդ տասնամյակի ժանրի ամենանշանակալի երգչուհիներից մեկը[6]։ Այդ ժամանակ թողարկել է բազմաթիվ հիթեր «Atlantic Records» լեյբլում։ Նրա ամենահայտնի երգը «Tweedle Dee»-ն է[7]։
Լավեռն Բեյքեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1929(1929-11-11)[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 10, 1997(1997-03-10)[4][1][2][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Քուինս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
La Vern Baker Վիքիպահեստում |
1960-ականների սկզբին նրա ժողովրդականությունը թուլացել է և նա ի վերջո գործնականում հեռացել է երաժշտությունից[6]։
Քանի որ այնպես է ստացվել, որ նրա կարիերան ավարտվել է Ասիայում, նա 21 տարի անցկացրել է Ֆիլիպիններում, 1980-ականների վերջին վերադարձել է Ամերիկա[7]։ Վերադառնալուց հետո նա նորից սկսել է ձայնագրվել և ելույթ ունենալ։ Ինչպես գրում է «Rolling Stone» ամսագրի կայքը, դա վաղ ռիթմ ընդ բլյուզի պատմության մեջ հազվագյուտ հեփի-էնդներից մեկն էր[6]։
1991 թվականին երգչուհին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում[8]։
Բացի այդ, Լավերն Բեյքերի կատարմամբ «Jim Dandy» երգը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահի կազմած 500 Songs That Shaped Rock and Roll ցանկում[9]։