Լեոն Բատիստա Ալբերտի
From Wikipedia, the free encyclopedia
Լեոն Բատիստա Ալբերտի (Իտալերեն: [leˈon batˈtista alˈbɛrti], փետրվարի 14, 1404[1][2][3], Ջենովա, Իտալիա[2] - ապրիլի 25, 1472[4][2], Հռոմ, Պապական մարզ[2]), իտալացի գիտնական, նկարիչ, ճարտարապետ, փիլիսոփա, լեզվաբան, արվեստի տեսաբան, գրչագրության մասնագետ, կաթոլիկ հոգևորական, գրող և երաժիշտ, հումանիզմի գաղափարների ջատագով։ Վերածննդի մշակույթի և գիտության ականավոր գործիչ։ Բազմաթիվ ուսումնասիրողների կարծիքով նրան կարելի է համարել Վերածննդի դարաշրջանի բազմաքանքար մարդու մարմնացում։ Ալբերտիի կյանքի պատմությունը ներկայացված է Վերածննդի նշանավոր հեղինակ Ջորջո Վազարիի «Լավագույն նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կյանքը» գրքում։
Արագ փաստեր Լեոն Բատիստա Ալբերտի անգլ.՝ Leon Battista Alberti, Ծնվել է ...
Լեոն Բատիստա Ալբերտի անգլ.՝ Leon Battista Alberti | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1404[1][2][3] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[2] |
Մահացել է | ապրիլի 25, 1472[4][2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[2] |
Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի |
Քաղաքացիություն | Ջենովայի Հանրապետություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Պադովայի համալսարան և Բոլոնիայի համալսարան |
Երկեր | Սանտ Անդրեա եկեղեցի, Սան Սեբաստիանո եկեղեցի, De pictura? և Apologi centum? |
Մասնագիտություն | փիլիսոփա, լեզվաբան, գաղտնագիր, բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, երաժշտության տեսաբան, երաժշտագետ, քանդակագործ, գրող, մեդալագործ, նկարիչ, մաթեմատիկոս, դրամատուրգ, երգեհոնահար, գիտնական, արվեստագետ, արվեստի տեսաբան, մարդասեր, պաշտոնյա և մարզիկ |
Leon Battista Alberti Վիքիպահեստում |
Փակել