Լեո XIII
From Wikipedia, the free encyclopedia
Լեո XIII կամ Լուիջի Պեչչի, իսկ աշխարհիկ կյանքում՝ Վինչենցո Ջոակինո Ռաֆայել Լուիջի (լատին․՝ Leo PP. XIII,, իտալ.՝ Vincenzo Gioacchino Raffaele Luigi Pecci, մարտի 2, 1810(1810-03-02)[2][3][4][…], Կարպինետո-Ռոմանո, Առաջին ֆրանսիական կայսրություն[5] - հուլիսի 20, 1903(1903-07-20)[2][3][6][…], Հռոմ, Իտալիա[5] և Վատիկան[7]), Հռոմի պապ (1878 թվականի փետրվարի 20-ից մինչև 1903 հուլիսի 20-ը)։
Լեո XIII լատին․՝ Leo PP. XIII | |
Կրթություն | Պապական Եկեղեցական ակադեմիա և Պապական Գրիգորյան համալսարան |
---|---|
Գիտական աստիճան | երկու իրավունքների դոկտոր |
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա, Monsignor, նունցիա, արքեպիսկոպոս, Հռոմի Պապ և գրող |
Ծննդյան անուն | իտալ.՝ Gioacchino Vincenzo Raffaele Luigi Pecci[1] |
Ծնունդ | մարտի 2, 1810(1810-03-02)[2][3][4][…] Կարպինետո-Ռոմանո, Առաջին ֆրանսիական կայսրություն[5] |
Մահ | հուլիսի 20, 1903(1903-07-20)[2][3][6][…] (93 տարեկան) Հռոմ, Իտալիա[5] կամ Վատիկան[7] |
Թաղված է | Լաթերանյան բազիլիկ եկեղեցի |
Դինաստիա՝ | House of Pecci |
Հայր | Domenico Lodovico Pecci? |
Մայր | Anna Francesca Prosperi Buzi? |
Ստորագրություն | |
| |
Լեո XIII-ը հրատարակել է 88 էնցիկլիկ, որն ավելին է, քան իր նախորդներից կամ հաջորդներից որևէ մեկը։ Հռոմի պապերի շարքում նա ամենաերկարակյացն է եղել։ Տոնգայի թագավոր Ջորջ Տուպոու I-ի մահից հետո (1893 թվականի փետրվարի 18-ից մինչև իր մահը՝ 1903 թվականի հուլիսի 20-ը) եղել է աշխարհում գործող պետության ղեկավարներից ամենատարեցը։ Ըստ իր ղեկավարած տարիների (որը կազմել է 25 տարի և 5 ամիս) զբաղեցրել է երրորդ տեղը՝ Պիոս IX-րդից (1846-1878) և Հովհաննես Պողոս II-ից (1978-2005) հետո։