Լեչո
From Wikipedia, the free encyclopedia
Լեչո (հունգ.՝ lecsó), հունգարական խոհանոցի դասական ուտեստ, շատ տարածված է Եվրոպայի երկրներում։
Լեչոյի բաղադրիչները | |
հունգարական | |
Ծագում | |
Ենթատեսակ | ստյու և սննդամթերք |
Առաջացման երկիր | Հունգարիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | քաղցր պղպեղ, լոլիկ, սոխ |
Lecsó Վիքիպահեստում |
Ինչպես մնացած հայտնի ուտեստները չունեն ճշգրիտ բաղադրատոմս, այդպես էլ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր տան տիկին պատրաստում է այն իր ձևով։ Բաղադրատոմսում հաստատուն են մնում երեք բարնջարեղեններ. քաղցր պղպեղ, լոլիկ, սոխ։
Հաճախ լեչոն կատարում է խավարտի դեր, ինչպես ասում ենք, Գերմանիայի արևելյան շրջաններում՝ խորոված գրիլի մսի, երշիկի կամ նրբերշիկի վրա։
Լեչոյի բաղադրատոմսի մեջ են մտնում տարբեր մսային մթերք (Հունգարիայում հաճախ օգտագործվում են խոզապուխտի երշիկ կամ ապխտած միս)։ Դասական հունգարական լեչոն պատրաստվում է որպես առանձին ուտեստ, երբ այն պատրաստ է լինում, նրան ավելացնում են հարված ձվեր[1], ուտում են սպիտակ հացով։
Լեչոն շատ նման է ֆրանսիական ռատատույին։