Լինդսի Սթիռլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Լինդսի Սթիռլինգ (անգլ.՝ Lindsey Stirling, սեպտեմբերի 21, 1986(1986-09-21)[1], Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ջութակահարուհի, պարուհի, կոմպոզիտոր և կատարող արտիստ։ Մասնակցել է «Ամերիկյան տաղանդ» հեռուստաշոուի հինգերորդ եթերաշրջանում, հասնելով մինչև քառորդ եզրափակիչ (2010)։ Կատարում է բեմադրված ջութակահարային ներկայացումներ, ինչպես համերգների, այնպես էլ իր անձական «Lindseystomp» կոչվող յութուբյան կայքում։ Բացի հեղինակային ստեղծագործություններից, կատարում է բազմաթիվ հիթային կատարումների, սաունդթրեքների քավր-տարբերականեր։
Լինդսի Սթիռլինգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lindsey Stirling |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1986(1986-09-21)[1] (37 տարեկան) Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | պարուհի, կոմպոզիտոր, կատարողուհի, ջութակահարուհի, երգչուհի, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | ջութակ և վոկալ |
Լեյբլ | Capitol Records և Concord Records |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան և Mesquite High School? |
Պարգևներ | |
Կայք | lindseystirling.com Ստորագրությունը] |
Lindsey Stirling Վիքիպահեստում |
Սկսած 2010 թվականից թողարկել է «EP» կոչվող երաժշտական ալբոմը, ինչպես նաև բազմաթիվ սինգլներ։ Հանդես գալիս տարբեր երաժշտական ժանրերում՝ դասականից մինչև փոփ, հիփ հոփ և էլէկտրո։
Սթիռլինգի «Crystallize» կոչվող դաբստեպ կատարումը դարձել է ՅուԹուբի 2012 թվականի 8-րդ ամենաշատ դիտված հոլովակը[3], իսկ «Radioactive» կատարման քավր տարբերակը «Pentatonix» ակապելա խմբի հետ 2013 թվականին արժանացել է Յութուբի մրցանակի (YouTube Music Awards)[3]։
2014 թվականի ապրիլ ամսի դրությամբ Սթիռլինգի յութուբյան ալիքն ունի ավելի քան չորս միլիոն բաժանորդ և 600 միլիոն ընդհանուր դիտում[4]։