Լյուդովիկոս XVI-ի դատավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը, Ֆրանսիայի և Նավառայի թագավորության նախկին թագավոր Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը, որն ընթացել է հեղափոխական Ֆրանսիայում՝ փարիզյան Թյուիլրիի պալատում։ 1792 թվականի դեկտեմբերի 10-26-ը։ Միապետի իշխանությունը տապալվեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ին, նույն օրը դե ֆակտո ստեղծվեց Ֆրանսիայի առաջին հանրապետությունը։
Լյուդովիկոս XVI-ի դատավարություն | |
---|---|
Մեղադրյալ(ներ) | Լյուդովիկոս XVI |
Երկիր | Ֆրանսիա |
Դատարան | Թյուիլրի |
Դատի սկիզբ | դեկտեմբերի 10, 1792 |
Դատի վերջ | դեկտեմբերի 26, 1792 |
Ազգային ժողովի պատգամավորների առջև նա ներկայացավ, որպես Լյուդովիկոս Կապետի։ Նրա դատապաշտպաններ էին Քրետիեն դը Գիյոմ դը Լամոնիո դը Մալշերբը, Ֆրանսուա Դենիս Տրոնշենը և Ռայմոն դը ՍԵզը։ Կապետը մեղադրվեց ազգի դավաճանության և պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, որի ապացուցման համար կային համոզիչ փաստաթղթեր, որոնք գտնվել էին 1792 թվականի նոյեմբերի 20-ին «Երկաթե պահարանում»(ֆր.՝ Armoire de fer )։ Դեկտեմբերի 26-ին դատավարությունն ավարտվեց Սեզի պաշտպանական ճառով։ Հունվարի 15-ին թագավորի ճակատագիրը որոշելու բանավեճն ավարտվեց պատգամավորների քվեարկությամբ։ Գահընկեց արված թագավորի մահապատժին կողմ քվեարկեց 721 պատգամավորից 361-ը։ Լուսովիկոս XVI-ը գլխատվեց 1793 թվականի հունվարի 21-ին, ժամը 10:22-ին: