Լյուսե ֆյորդ
From Wikipedia, the free encyclopedia
Լյուսե (նորվ.՝ Lysefjord), ֆյորդ Նորվեգիայի Թագավորությունում, գտնվում է Վեսթլանում՝ Ռուգլան կոմսությունում, Ստավանգերի հարևանությամբ։ Շնորհիվ իր հասանելիության, գեղեցկագույն տեսարանների և ճանաչողական արժեքների՝ Լյուսե ֆյորդը համարվում է Նորվեգիայի ամենաշատ այցելուներն ունեցող զբոսաշրջային վայրերից մեկն[2]։ 20-րդ դարի վերջին տասնամյակում հենց այսշրջանում իր տարածումը գտավ անկարգելային սպորտի նոր ուղղությունը՝ բեյսջամփինգը, որը գնային առումով առավել հասանելի է, քան սովորական դասական անկարգելային սպորտը, որի համար հատուկ թռչող օբյեկտներ են անհրաժեշտ։ Լյուսե ֆյորդը հայտնի է նաև ցամաքային և ջրային զբոսաշրջություններով։
Լյուսե ֆյորդ | |
---|---|
Տեսակ | ֆյորդ |
Երկիր | Նորվեգիա[1] |
Վարչատարածք | Ֆորսան, Սաննես և Ստրանդ |
Երկարություն | 42 կմ |
Կազմված է | Kjerag? և Պրեքեսթուլեն |
Ավազանի երկիր | Նորվեգիա[1] |
Լյուսե ֆյորդի երկարությունը կազմում է 42 կմ։ Ամենափոքր խորությունը 13 մետր է (Ֆորսանի տարածքում), առավելագույնը՝ 422 մետր (Պրեքեսթուլենի շրջանում)[3]։