Լյուքսեմբուրգի պատմության և արվեստի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Պատմության և արվեստի ազգային թանգարան (լյուքս.՝ Nationalmusée fir Geschicht a Konscht, ֆր.՝ Musée national d'histoire et d'art, գերմ.՝ Nationalmuseum für Geschichte und Kunst), պատմական, հնագիտական և գեղարվեստի թանգարան Լյուքսեմբուրգի մայրաքաղաք Լյուքսեմբուրգում։ Թանգարանում ցուցադրվում են Լյուքսեմբուրգի պատմության բոլոր ժամանակների արվեստի ստեղծագործություններ և նմուշներ։ Այն երկրի կարևոր մշակութային կենտրոն է։
Արագ փաստեր Տեսակ, Երկիր ...
Տեսակ | ազգային թանգարան, պետական մարմին և Q122762732? |
---|---|
Երկիր | Լյուքսեմբուրգ |
Տեղագրություն | Լյուքսեմբուրգ |
Վայր | Լյուքսեմբուրգ |
Կազմված է | Q122763022?, Musée Dräi Eechelen?, Q13104923?, Q122763571? և Lëtzebuerger Konschtarchiv? |
Պատկանում է | Ministry of Culture? |
Հասցե | Marché-aux-Poissons, L-2345 Luxembourg[1] և Fëschmaart, L-2345 Lëtzebuerg2345 |
Հիմնադրվել է | 1869 |
Տնօրեն | Michel Polfer? |
Կայք | mnaha.lu/fr/ |
Փակել
Կառույցը տեղակայված է Ֆիշմարկետ (Fishmarket) փողոցում` քաղաքի պատմական կենտրոնում, այսպես կոչված՝ «Վերին քաղաքում» (Ville Haute)։ Շինությունն իրենից ներկայացնում է ժամանակակից մոդեռնիստական կառույց, որը նախագծվել է Christian Bauer et Associés ճարտարապետական բյուրոյի կողմից։