Խավարածիր կամ էկլիպտիկա (լատին․՝(linea) ecliptica, հին հունարեն՝ ἔκλειψις՝ թարգմանաբար խավարում), երկնոլորտի մեծ, երևակայական շրջանագիծ է, որի հարթությունում տեղի է ունենում Արեգակի տեսանելի տարեկան շարժումը։
Ժամանակակից, ավելի ճշգրիտ սահմանումն է՝ Երկիր - Լուսին համակարգի բարիկենտրոնիուղեծրի հարթությամբ երկնոլորտը հատելիս ստացված գիծը։