Խարիսխ
From Wikipedia, the free encyclopedia
Խարիսխ, հիմնականում մետաղյա կառուցվածք, որը նախատեսված է նավերի ծովային հոսանքների կամ քամու պատճառով տեղաշարժումը կանխելու համար, ապահովելով նավի կապը ծովի հատակի հետ։ Սովորաբար իրենից ներկայացնում է ծանր մետաղյա կառուցվածք, որն ունի հատակի հետ առավել լավ կպչունության համար թևեր, կամ այլ ելուստներ։
Խարիսխները կարող են լինել ժամանակավոր կամ հիմնական։ Հիմնական խարիսխները օգտագործվում են նավարկման միջոցների հիմնական կառանման համար, և այսպիսի խարիսխների հեռացման համար հիմնականում անհրաժեշտ է լինում մասնագիտական միջամտություն։ Ժամանակավոր խորիսխները տեղակայվում են նավարկման միջոցների վրա, և օգտագործվում են կայանման ապահովման համար, սովորաբար ամեն նավարկման միջոց ունենում է մի քանի խարիսխներ, որոնք կարող են տարբերվել կառուցվածքով և չափերով։
Խարիսխը ապահվում է հպումը հատակի հետ, կամ կառչելով անհարթություններից, կամ իր զանգվածի հաշվին։