Խիբիններ
From Wikipedia, the free encyclopedia
Խիբիններ (ռուս.՝ Хибины), լեռնազանգված Ռուսաստանի Մուրմանսկի մարզում, Կոլա թերակղզում։ Բարձրությունը մինչև 1200,6 մ է։ Սարավանդանման գագաթնային մակերևույթը զառիվայր իջնում է դեպի թույլ բլրապատ ու ճահճային հարթությունը։
Արագ փաստեր Խիբիններ, Տեսակ ...
Խիբիններ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Մուրմանսկի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 1201 մետր |
Մակերես | 1300 կմ² |
Մեծագույն գագաթ | Yudychvumchorr? |
Փակել
Ծածկված է փշատերև անտառներով, ցածրահասակ կեչուտներով։ Ապատիտային հանքի հսկայական պաշարների բազայի վրա Կիրովսկ քաղաքում ստեղծված է ապատիտանեֆելինային արդյունաբերություն։