![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/Portrait_of_Hua_Guofeng.jpg/640px-Portrait_of_Hua_Guofeng.jpg&w=640&q=50)
Խուա Գո Ֆեն
From Wikipedia, the free encyclopedia
Խուա Գո Ֆեն (չինարեն՝ 华国锋, փետրվարի 16, 1921, Ցյաոչեն, Չինաստան - օգոստոսի 20, 2008, Պեկին), չինացի քաղաքական և պետական գործիչ։
Խուա Գո Ֆեն չինարեն՝ 华国锋 | |
![]() | |
Կուսակցություն՝ | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 16, 1921(1921-02-16)[1][2] |
Ծննդավայր | Jiaocheng County, Shanxi, Beiyang Government |
Վախճանի օր | օգոստոսի 20, 2008(2008-08-20)[3][1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Պեկին, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | չինարեն՝ 苏铸 և չինարեն՝ 蘇鑄 |
Ինքնագիր | ![]() |
1949 թ.-ից կուսակցական և պետական աշխատանքներ է կատարել Հունան նահանգում, 1959—1966 թվականներին եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Հունանի կոմիտեի քարտուղար, 1970 թվականից՝ առաջին քարտուղար, 1964 թվականից՝ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի դեպուտատ։ 1969 թվականից՝ ՉԿԿ-ի, 1973-ից՝ ՉԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամ։ 1975 թվականից՝ Պետական խորհրդի պրեմիերի տեղակալ և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար (մինչև 1977 թ.-ի նոյեմբերը)։ 1976-1980 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի նախագահի առաջին տեղակալ և ՉԺՀ Պետական խորհրդի պրեմիեր։ 1976-1981 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Ռազմական խորհրդի նախագահը։