Կայսր Մեյձի
From Wikipedia, the free encyclopedia
Կայսր Մեյձի[Ն 1] (ճապ.՝ 明治天皇 Meiji-tennō, Նոյեմբերի 3, 1852 – Հուլիսի 30, 1912), կամ Մեյձի Մեծ (ճապ.՝ 明治大帝 Meiji-taitei), Ճապոնիայի122-րդ կայսրն էր՝ համաձայն իրավահաջորդության ավանդական կարգի, 1867 թվականի փետրվարի 3-ից մինչ իր մահը՝ 1912 թվականի հուլիսի 30-ը։ Նա գահակալեց Մեյձիի դարաշրջանում, Ճապոնական Կայսրության համար փոփոխությունների ժամանակ, որիը արագորեն վերածեց այն իզոլացված ավատատիրությունից համաշխարհային գերտերության։
Կայսր Մեյձի | |
---|---|
Զինվորական կոչում | Գեներալիսիմուս |
Ծնվել է՝ | նոյեմբերի 3, 1852(1852-11-03)[1][2] |
Ծննդավայր | Site of the Nakayama Residence, Kamigyō-ku |
Մահացել է՝ | հուլիսի 30, 1912(1912-07-30)[1][2] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Meiji Palace, Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա |
Fushimi Momoyama no Misasagi | |
Երկիր | Ճապոնիա |
Տոհմ | Ճապոնիայի կայսերական տուն |
միապետ և ազնվական | |
Հայր | Կայսր Կոմեյ |
Մայր | Նակայամա Յոսիկո |
Երեխաներ | Wakamitsuteru-hiko no Mikoto?, Wakatakayori-hime no Mikoto?, Սիգեկո (Ումեի արքայադուստր), Յուկիհիտո (արքայազն Տակե), Emperor Taishō?, Akiko, Princess Shige?, Fumiko, Princess Masu?, Shizuko, Princess Hisa?, Michihito, Prince Aki?, Princess Masako Takeda?, Fusako Kitashirakawa?, Princess Nobuko Asaka?, Teruhito, Prince Mitsu?, Toshiko Higashikuni? և Takiko, Princess Sada? |
Հավատք | սինտոիզմ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Կայսր Մեյձիի ծննդյան ժամանակ՝ 1852 թվականին Ճապոնիան մեկուսացված, նախարդյունաբերական, ֆեոդալական երկիր էր, որտեղ իշխում էր Տոկուգավայի սյոգունատը և դայմիաները, որոնք կառավարում էին երկրի ավելի քան 250 ապակենտրոնացված տիրույթներում։1912 թվականին նրա մահվան պահին Ճապոնիան անցել էր լայն քաղաքական, տնտեսական և սոցիալական հեղափոխության միջով և դարձել էր համաշխարհային թատերաբեմի մեծ տերություններից մեկը։ Նյու Յորք Թայմսը այս փոխակերպումն ամփոփեց 1912-ին կայսեր հուղարկավորության ժամանակ՝ հետևյալ բառերով. «Թաղման մեքենայի առջևից գնացող և հետևող բաների միջև հակադրությունը իսկապես վառ էր։ Դրանից առաջ գնում էր հին Ճապոնիան, իսկ դրանից հետո եկավ նոր Ճապոնիան»[3]։
Ժամանակակից դարաշրջանից ի վեր, երբ Ճապոնիայի կայսրը մահանում է, նրան տրվում է հետմահու անուն։ Նման անունն այն դարաշրջանի համադրություն է, որի ընթացքում նա գահակալել է, և համընկնում է կայսրին կողմից գահին տված ներդարման հետ՝ նրա կենդանության օրոք։ Հետևաբար՝ իր կյանքի ընթացքում նա հայտնի էր որպես «Կայսր», իսկ նրա մահից հետո պատմականորեն հայտնի է որպես «Մեյձի Կայսր»։ [Ն 2] Նա ստացավ այս տիտղոսը Մեյձիի վերականգնումների համար, որն ընդգրկում էր իր գակալության գրեթե ամբողջությունը։ Նրա անձնական անունը (որը չի օգտագործվում որևէ պաշտոնական կամ ներկայանալի ենթատեքստում, բացառությամբ նրա ստորագրության) եղել է Մուցոհիտո (ճապ.՝ 睦仁)։