Կայֆին
From Wikipedia, the free encyclopedia
Կայֆին (չինարեն՝ 开封; փինյին՝ Kāifēng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան մասում՝ Հանան նահանգում, Հուանհե գետի հովտում, նահանգային վարչական կենտրոնից՝ Չենգջոու քաղաքից դեպի արևելք։ 2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 585 908[3], իսկ ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 4 637 328[4]: Կրթական, մշակութային, արդյունաբերական կենտրոն է. գործում են մետաղամշակման, մեքենաշինական, դեղագործական, տեքստիլ արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ[5]։ Այստեղ է գտնվում Չինաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Հենան համալսարանը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Կայֆին | ||
չինարեն՝ 开封市 | ||
Երկիր | Չինաստան | |
Ներքին բաժանում | Longting District?, Shunhe Hui District?, Gulou District, Kaifeng?, Yuwangtai District?, Qi County?, Tongxu County?, Weishi County?, Xiangfu District? և Lankao County? | |
Մակերես | 6240,22 կմ² | |
ԲԾՄ | 75±1 մետր | |
Բնակչություն | ▲4 824 016 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0371[2] | |
Փոստային դասիչ | 475000 | |
Ավտոմոբիլային կոդ | 豫B | |
Պաշտոնական կայք | kaifeng.gov.cn | |
| ||
Փակել