Կաստիլիայի քաղաքացիական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Կաստիլիայի քաղաքացիական պատերազմ, ժառանգության համար մղվող պատերազմ Կաստիլիայի թագավորությունում 1351-1369 թվականներին։ Կաստիլիական հակամարտությունը սկսվել է 1350 թվականի մարտին՝ թագավոր Ալֆոնսո XI-ի մահվանից հետո։ Կաստիլիան դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ այն ժամանակ, երբ հակամարտությանը միջնորդեցին միմյանց դեմ Հարյուրամյա պատերազմի շրջանակներում պատերազմող Ֆրանսիայի և Անգլիայի թագավորությունները։
Արագ փաստեր Կաստիլիայի քաղաքացիական պատերազմ, Թվական ...
Թվական | 1351-1369 |
---|---|
Մասն է | Հարյուրամյա պատերազմ |
Վայր | Կաստիլիայի թագավորություն, Իսպանիա |
Արդյունք | Էնրիկե II Կաստիլիացու հաղթանակ |
Հակառակորդներ | |
Պեդրո I-ի ուժեր Անգլիայի թագավորություն Նավառայի թագավորություն Գրանադայի ամիրայություն | Էնրիկե II-ի ուժեր Ֆրանսիայի թագավորություն Արագոնի թագավորություն |
Հրամանատարներ | |
Պեդրո I Կաստիլիացի Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն» Ջոն Գոնթ Խայմե IV | Հենրի Տրաստամարա Շառլ Իմաստուն Բերտրան դյու Դյուգեկլեն |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Փակել
Պատերազմական գործողություններն առավելապես ընթացել են Իսպանիայի Կաստիլիա երկրամասում և ափամերձ անդրծովյան տարածքներում։ Այն մղվում էր Կաստիլիայի թագավոր Պեդրո I-ի և վերջինիս եղբոր՝ անջատողական Հենրիի Տրապաստմարի միջև։