Կատունի արգելոց
From Wikipedia, the free encyclopedia
Կատունի կենսոլորտային արգելոց, պետական բնական արգելոց, որը 2000 թվականի հունվարից ստացել է կենսոլորտային կարգավիճակ[2]։
Արագ փաստեր Կատունի արգելոց, Տեսակ ...
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Հիմնվել է | 1991 |
Մակերես | 151 664 հեկտար |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Փակել
Ստեղծվել է 1991 թվականի հուլիսի 25-ին, գտնվում է Կենտրոնական Ալթայի բարձր լեռնային շրջաններում։ Մակերեստ 151 664 հեկտար է։ Կենտրոնական մասը գտնվում է Ուստ-Քոքս գյուղում։ Կատունի և Ալթայի արգելոցները մտցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի և բնության ժառանգության մեջ «Ալտայի ոսկե լեռներ» անունով (1998)։ 2000 թվականին արգելոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի կենսոլորտային պահուստների համաշխարհային ցանցում։ Ներառված է Ալթայ-Սայանի էկոշրջանի արգելոցների և ազգային պարկերի ասոցիացիայի կազմում[3]։