Կատրինա (փոթորիկ)
From Wikipedia, the free encyclopedia
«Կատրինա» փոթորիկ (անգլ.՝ Hurricane Katrina), ամենից ավերիչ փոթորիկը Միացյալ Նահանգների պատմության մեջ[2]։ Այն եղել է 5 կատեգորիայի փոթորիկ՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի փոթորիկների սանդղակի և վեցերորդ ամենաուժեղ փոթորիկը Ատլանտյան ջրավազանում՝ դիտումների պատմության ողջ ընթացքում։ Տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի վերջին։ Ամենածանր վնասը հասցվել է Նոր Օռլեանին Լուիզիանայում, որտեղ ջրի տակ է հայտնվել քաղաքի տարածքի շուրջ 80 %-ը։ Աղետի արդյունքում զոհվել է 1836 մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է $125 մլրդ (գնահատում, 2007)[3]։
Արագ փաստեր Կատրինա, Տեսակ ...
Կատրինա | |
---|---|
Տեսակ | Հինգերորդ կատեգորիայի փոթորիկ |
Երկիր | Պուերտո Ռիկո, Բահամյան Կղզիներ, ԱՄՆ և Կուբա |
Ժամանակի սկիզբ | օգոստոսի 23, 2005[1] |
Ժամանակի վերջ | օգոստոսի 31, 2005[1] |
Զոհվածներ | 1836 մարդ |
Hurricane Katrina Վիքիպահեստում |
Փակել