Կիկինի պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Կիկինի պալատ ռուս.՝ Кикины палаты, ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «պետրոսյան բարոկկո» ոճով կառուցված։ Դա քաղաքի պատմության մեջ կառուցված առաջին պալատն էր։
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | քաղաք |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Առաջին հիշատակում | 1714 |
Ճարտարապետ | Անդրեաս Շլյուտեր |
Կառուցման ավարտ | 1720 |
Վերանորոգվել է | 1952-1956 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգություն |
Պետրոս Մեծ կայսեր (1682-1725) խորհրդական, ծովակալ Ալեքսանդր Կիկինի համար 1714-1720 թվականներին կառուցված այս պալատը նրա միակ պահպանված տունն է։ Հավանաբար նրա ճարտարապետն է եղել Անդրեաս Շլյուտերը։ Կառուցվել է Սմոլնի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետարան) շինությունից ոչ հեռու։ 1718 թվականին Կիկինը գլխատվել է արքայազն Ալեքսեյ Պետրովիչի առևանգումը կազմակերպելու համար, իսկ նրա տունը բռնագրավվել է ռուսական գանձարան։
1719-1727 թվականներին այստեղ են գտնվել Պետրոս Մեծի Կունտսկամերայի և նրա անձնական գրադարանի նյութերը։ 1720-ական թվականներին պալատը վերակառուցվել է։ 1733 թվականին այստեղ են տեղափոխվում այլ կառույցներ, այդ թվում՝ այրուձիի ջոկատի եկեղեցին։
1829 թվականին այն կրկին վերակառուցվել է Ալեքսանդր Շտաուբերտի ճարտարապետությամբ, իսկ բարոկկոյի ոճով կառուցված դեկորը ոչնչացվում է։
Լենինգրադի բլոկադայի ընթացքում Կիկինի պալատը խիստ տուժել է, բայց 1952-1956 թվականներին վերականգնվել ճարտարապետ Իրինա Բենուայի շնորհիվ՝ բերվելով նախկին տեսքի։ Այժմ այն ծառայում է որպես երաժշտական ուսումնարան։