Կլիմայական փոփոխությունները Արկտիկայում
From Wikipedia, the free encyclopedia
Կլիմայական փոփոխությունները Արկտիկայում, Արկտիկայում կլիման բնութագրվում է երկար և ցուրտ ձմեռներով, կարճ և զով ամառներով։ Արկտիկայի ողջ տարածքում կլիմայի մեծ փոփոխականություն կա, բայց բոլոր տարածաշրջաններում կարող են արևային ճառագայթման ծայրահեղություններ լինեն ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։ Արկտիկայի որոշ հատվածներ ամբողջ տարին ծածկված են սառույցով (ծովային սառույց, սառցադաշտային սառույց կամ ձյուն)։
Արկտիկայի գրեթե բոլոր մասերը երկար ժամանակ է ինչ սառույցով է ծածկված։ Արկտիկան կազմված է օվկիանոսից, որը հիմնականում շրջապատված է ցամաքով։ Որպես այդպիսին, Արկտիկայի մեծ մասի կլիման ծածկված է օվկիանոսի ջրով, որը երբեք չի կարող ունենալ −2 °C (28 °F) ցածր ջերմաստիճան։ Ձմռանը այս համեմատաբար տաք ջուրը, ծածկված է բևեռային սառույցով, թույլ չի տալիս որ դա լինի կիսագնդի ամենացուրտ հատվածը, և դա նաև այն պատճառով է, որ Անտարկտիկայում ավելի ցուրտ է, ամռանը մոտակա ջրի առկայությունը թույլ չի տալիս ափամերձ տարածքները տաքանան։