Կոնստանտին Կալինովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Կալինովսկի Կոնստանտին (բել.` Կաստուս) Սեմյոնովիչ, (հունվարի 21, 1838 - մարտի 3, 1864), հեղափոխական-դեմոկրատ, Լիտվայի և Բելառուսի 1863-1864 թվականի ապստամբության ղեկավարներից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1860)։ Կալինովսկու աշխարհայացքը ձևավորվել է Ա. Գերցենի, Ն. Չեռնիշևսկու գաղափարների ազդեցությամբ։ Վ. Վրուբլևսկու և ուրիշների հետ 1861 թվականին հեղափոխական խմբակներ է ստեղծել Գրոդնոյի և Վիլնոյի (Վիլնյուսի) նահանգներում։ 1862 թվականին Բելոստոկում կազմակերպել է ընդհատակյա տպարան, որտեղ հրատարակել է «Մուժիցկայա պրավդա» («Мужицкая правда») բելառուսական առաջին հեղափոխական թերթը (1862-1863)։ Գլխավորելով ապստամբությունը Բելառուսում՝ Կալինովսկին հանդես է եկել գյուղացիությանը պայքարի մեջ լայնորեն ընդգրկելու օգտին։ Ձերբակալվել է 1864 թվականի հունվարի վերջին և մահապատժի ենթարկվել Վիլնյուսում։
Կոնստանտին Կալինովսկի լեհ.՝ Wincenty Konstanty Kalinowski | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1838 |
Ծննդավայր | Մոստովլանի, Q27899397?, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 10 (22), 1864 (26 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Ռոսսա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | լեհերեն |
Կրթություն | Svislač gymnasium? (1855) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1860) |
Երկեր | Letters from Beneath the Gallows? |
Մասնագիտություն | լրագրող, գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Konstanty Kalinowski Վիքիպահեստում |