Կոշտ սկավառակ
From Wikipedia, the free encyclopedia
Մագնիսական սկավառակասարք, կամ ՄՍՍ (անգլ.՝ hard (magnetic) disk drive, HDD, HMDD), կոշտ սկավառակ, վինչեստեր — ազատ մուտքով հիշողության սարք (հիշողության կրիչ)՝ հիմնված մագնիսական ձայնագրությանն սկզբունքի վրա։ Հանդիսանում է գրեթե բոլոր համակարգիչների հիշողության հիմնական կրիչը։ Ի տարբերություն ճկուն սկավառակի, ինֆորմացին կոշտ սկավառակի վրա գրանցվում է ալյումինե կամ ապակե սալիկների վրա, որոնք ծածկված են ֆերոմագնիսական նյութի շերտով։