Կոռնիլովյան ապստամբություն
From Wikipedia, the free encyclopedia
Կոռնիլովյան ապստամբություն (խորհրդային գրականությունում՝ Կոռնիլիվյան խռովություն, Կոռնիլովշչինա (ռուս.՝ Корниловский мятеж, Корниловщина[1])), ռազմական հեղաշրջման ձախողված փորձ 1917 թվականի օգոստոսին, Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Լավր Կոռնիլովի ղեկավարությամբ՝ ընդդեմ Ալեքսանդր Կերենսկու ղեկավարած Ռուսաստանի ժամանակավոր կառավարության Երկիշխանության՝ պետրոգրադի խորհուրդն իշխանությունից զրկելու և երկրում ռազմական դիկտատուր մտցնելու նպատակով։
Հեղաշրջման հիմնական հարվածող ուժը լինելու էր գեներալ Ալեքսեյ Կրիմովի 3-րդ հեծյալ կորպուսը։ Օգոստոսի 25-ին Կոռնիլովը զորքերը շարժեց Պետրոգրադի վրա և պահանջեց ժամանակավոր կառավարության հրաժարականը։ Կերենսկին Կոռնիլովին հայտարարեց խռովարար և ազատեց նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Բոլշևիկները կարմիր գվարդիայի կազմը համալրեցին ավելի քան 15 հազար զինյալներով։ Ապստամբության դեմ դուրս եկանՊետրոգրադի, Մոսկվայի բանվորները, Բալթիական նավատորմի նավաստիները։
Օգոստոսի 30-ին կոռնիլովականների առաջխաղացումը ամենուրեք կանգնեցվեց։ Կրիմովը ինքնասպան եղավ։ Ձերբակալվեցին գեներալ Կոռնիլովը և ուրիշներ։ Օգոստոսի 31-ին պաշտոնապես հայտարարվեց Կոռնիլովի մահվան մասին։