Կոտորած Մոսոտեում
From Wikipedia, the free encyclopedia
Կոտորած Մոսոտեում (իսպ.՝ Masacre de El Mozote), Սալվադորի Մորասան դեպարտամենտի Մոսոտե գյուղում (Էլ Մոսոտե) 1981 թվականի դեկտեմբերի 11-ին քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած զանգվածային սպանություն, երբ կառավարական զորքերի կողմից զոհվել է շուրջ 800-1200 խաղաղ բնակիչ (խորհրդային տվյալներով՝ 962 մարդ, այդ թվում՝ 300 երեխա[1], ամերիկյան տվյալներով՝ «առնվազն 792 բնակիչ»[2], այդ թվում՝ 280 երեխա[3])։ 2011 թվականի դեկտեմբերին Սալվադորի կառավարությունը ներողություն է խնդրել այդ հանցագործության համար[4], սակայն մեղավորներն այդպես էլ դրա համար պատիժ չեն կրել։ Հանդիսանալով «Ատլակաթլ» գումարտակի հաշվին բազմաթիվ ռազմական հանցագործություններից մեկը՝ համարվում է Կենտրոնական Ամերիկայի երկրների պատմության մեջ ամենաարյունալի հանցագործություններից մեկը։
Կոտորած Մոսոտեում | |
---|---|
Սպանության ձև | սպանդ և ցեղասպանություն |
Երկիր | Սալվադոր |
Մասն է | Սալվադորի քաղաքացիական պատերազմ |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1981 |