Կորեական թերակղզու հակամարտություն
From Wikipedia, the free encyclopedia
Կորեական թերակղզու հակամարտություն (韓半島 紛爭, կորեերեն՝ 한반도 분쟁 ), հիմնված է Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովդրական Դեմոկրատական Հանրապետության բաժանման վրա, որոնք երկուսն էլ պահանջում են ամբողջ Կորեական թերակղզու վրա իշխանության իրավունք։ Սառը պատերազմի ընթացքում Հյուսիսային Կորեան աջակցություն ստացավ մի շարք կոմունիստական երկրներից՝ ներառյալ Խորհրդային Միությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ Հարավային Կորեան ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ԱՄՆ դաշնակից պետությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության աջակցությունը։ Կորեական թերակղզու բաժանումը տեղի ունեցավ 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իսկ լարվածությունը պոռթկաց 1950 թվականին՝ Կորեական պատերազմի բռնկմամբ։
Կորեական թերակղզու հակամարտություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սառը պատերազմի մաս | |||||||||
Ապառազմականացված գոտի երկու Կորեաների միջև | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Կորեայի Հանրապետություն | Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Յուն Սոկ Յոլ | Քիմ Չոնգ Ըն |
Չնայած նրան, որ զինադադարից հետո երկու երկրներն էլ ավերակների էին վերածվել, բաժանման կարգավիճակը դեռ պահպանվում էր։ Ու չնայած հրադադարի ձեռքբերմանը՝ երկու կողմերի միջև տեղի էին ունենում պարբերական ռազմական բախումներ ու առճակատումներ։ 1989-1991 թվականներին չնայած Արևելյան բլոկի փլուզմանն ու Սառը պատերազմի ավարտը նշանավորող միջազգային լարվածության մթնոլորտի թուլացման մթնոլորտին՝ երկու կողմերի հակամարտությունը շարունակվում էր։ Հյուսիսային Կորեային զսպելու նպատակով ԱՄՆ-ն զորքեր տեղակայեց Հարավային Կորեայում։ 1997 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունների շարքը համարեց Սառը պատերազմի վերջին բախում[1]։ 2002 թվականին Ջորջ Բուշը Հյուսիսային Կորեան անվանեց «չարի առանցք»[2][3] :
Մյուս կողմից էլ, այնպես չէ, որ երկու կողմերը երբեմն ջանքեր չեն գործադրել միմյանց հաջորդող վարչակազմերի միջոցով բարեկամական հարաբերություններ հաստատելու համար։ Փաք Չոնգ Հիի վարչակազմի օրոք հրապարակվեց հուլիսի 4-ի Հյուսիս-Հարավ համատեղ հայտարարությունը, որը չանցավ հաջորդ մակարդակ։ Նո Թե Ուի վարչակազմի օրոք Միջկորեական հիմնարար համաձայնագրով սկսվեց ճանապարհ բացվել փոխհամագործակցության համար։ Քիմ Յոն Սամի վարչակազմի օրոք երկու Կորեաների առաջնորդների միջև բանակցությունների առաջխաղացում կար, սակայն դրանք բարեհաջող չավարտվեցին, և Քիմ Դե Ջունի վարչակազմի օրոք առաջին անգամ երկու Կորեաների միջև գագաթնաժողովը ավարտվեց բարեհաջող կերպով և հունիսի 15-ին Հյուսիս-Հարավ համատեղ հռչակագիր ներկայացվեց՝ առաջացնելով մեծ շրջադարձ։ Նո Մու Հյոնի վարչակազմի օրոք նույնպես անցկացվեց գագաթնաժողով, և հայտարարվեց հոկտեմբերի 4-ի Հյուսիս- Հարավ գագաթնաժողովի հռչակագիրը։ Հետագայում Մուն Ջե Ինի վարչակազմի օրոք փորձում էին բարելավել հարաբերությունները՝ Հյուսիսային Կորեայի՝ 2018 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությամբ, Հյուսիս-Հարավ գագաթնաժողովով և Փան Մուն Ջոմի հռչակագրի միջոցով, սակայն ներկայումս՝ Երկրորդ Սառը պատերազմի օրոք էլ կոնֆլիկտը դեռ չի ավարտվել։