Կրոմլեխ
From Wikipedia, the free encyclopedia
Կրոմլեխ (բրետոն. crom - սեղան, lech - քար), նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է։ Սովորաբար բաղկացած են խոշոր ( մինչև 5-7 մ բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող՝ առանձին կանգնած քարերից։ Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոլմեն կամ մենհիր։ Հաճախ դեպի կրոմլեխ տանում են երկու կողմից մենհիրներով շրջապատված պողոտաներ։ Կրոմլեխները պեղելիս գտնվել են քարե գործիքներ, կմախքներ և խեցեղեն։ Կրոմլեխները տարածված են Եվրոպայում, Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում։ Ենթադրվում է, որ կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար։ Այլ տեսակետի համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են։
Արագ փաստեր Կրոմլեխ, Շինանյութ ...
Շինանյութ | քար |
---|---|
Կառուցի ձև | Շրջան |
Կազմված է | Գլաքար և Մենհիր |
Օգտագործվում է | ենթդ․ աստղագիտական աստղադիտարան և Պաշտամունքային կառույցներ |
Փակել