Կրտսեր դպրոցական տարիք
From Wikipedia, the free encyclopedia
Կրտսեր դպրոցական տարիք, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, մանկության գագաթնակետը։ Երեխան պահպանում է մանկական շատ որակներ՝ թեթևամտությունը, միամտությունը։ Բայց նա արդեն սկսում է կորցնել մանկական անմիջականությունը վարքում, նրա մոտ առաջանում է մտածողության ուրիշ տրամաբանություն։ Ուսումը նրա համար նշանակալից գործունեություն է։ Դպրոցում երեխան ձեռք է բերում ոչ միայն նոր գիտելիքներ, կարողություններ, այլև որոշակի սոցիալական կարգավիճակ։ Փոխվում են հետաքրքրությունները, արժեքները, երեխայի կյանքի ամբողջ դրվածքը։