Հալվա
From Wikipedia, the free encyclopedia
Հալվա, հրուշակեղենի տեսակ։ Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հալվա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հալվա, Սիրիական խոհանոց ...
Փակել
Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացած սերմերը, երբեմն՝ նաև համ ու բույր տվող նյութեր (վանիլին, կակաո, չամիչ և այլն)[6]։