Համբուրգի պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Համբուրգի պատկերասրահ (գերմ.՝ Hamburger Kunsthalle), պատկերասրահ Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Երկրի ամենամեծ թանգարաններից մեկն է։
Համբուրգի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Համբուրգ Միտտե[1] |
Վայր | Ալտշտադտ[1] |
Կազմված է | Համբուրգի պատկերասրահի գրադարան և Փորագրության գրասենյակ (Համբուրգ) |
Հասցե | Glockengießerwall 5, 20095 Hamburg20095 |
Հիմնադրվել է | 1868[2] |
Տնօրեն | Ալեքսանդր Քլար |
Կայք | hamburger-kunsthalle.de(գերմ.) |
Թանգարանի անվանումը՝ Kunsthalle հուշում է, որ այն եղել է արվեստի սրահ։ Հիմնադրվել է 1850 թվականին։ Այժմ պատկերասրահը ներառում է Գերմանիայի մի քանի արվեստի հավաքածուներ՝ 7-րդ դարի եվրոպական արվեստ, միջնադարից մինչև մեր օրեր։ Պատկերասրահի մշտական հավաքածուն ներկայացնում է 14-րդ դարի Հյուսիսային Գերմանիայի նկարչությունը, ինչպես նաև 16-17-րդ դարերի հոլանդացի, ֆլամանդացի և իտալացի նկարիչների ստեղծագործություններ, 19-րդ դարի ֆրանսիական և գերմանական գծանկարներ և գեղանկարներ և միջազգային ժամանակակից արվեստի գործեր։
Պատկերասրահը բաղկացած է երեք կապակցված շենքերից, որոնք կառուցվել են 1869, 1921 և 1997 թվականներին և տեղակայված են Հին քաղաքի շրջանում՝ Hauptbahnhof (կենտրոնական կայարան) և Ալստեր երկու լճերի միջև։