Հայլեմարիամ Դեսալեն
From Wikipedia, the free encyclopedia
Հայլեմարիամ Դեսալեն (ամհարերեն՝ ኃይለማሪያም ደሳለኝ, հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3], Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա), եթովպացի քաղաքական գործիչ, 2010 թվականից Եթովպիայի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վարչապետ Մելես Զենաուիի մահից հետո` 2012 թվականի օգոստոսի 20-ին, նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Դեսալենը դարձել է Եթովպիայի պատմության մեջ կառավարության առաջին բողոքական ղեկավարը (Առաքելական եկեղեցու անդամ)[4][5]։ 2018 թվականի փետրվարի 15-ին տվել է հրաժարական։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Հայլեմարիամ Դեսալեն | |
Կուսակցություն՝ | Southern Ethiopian People's Democratic Movement? և Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Ադիս-Աբեբայի համալսարան և Ազուսա Փասիֆիք համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա |
Քաղաքացիություն | Եթովպիա |
Փակել
2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվար եղել է Աֆրիկյան միության նախագահ։