Հայկական ծագմամբ բյուզանդական կայսրերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանը եղել է բազմաթիվ բյուզանդական մեծ կայսրերի և զորավարների հայրենիքը[1]։ Հայկական ծագմամբ, ամենաքիչը 16 կայսրեր և 11 կայսրուհիներ նստել են բյուզանդական գահին, միասնաբար կառավարելով կայսրությունը իր պատմության գրեթե մեկ երրորդի չափով։ Հայկական ծագում են ունեցել երեք կայսերական հարստություններ՝ Հերակլիոսների, Հայկական և Լակապինների[2]. Եվս երկու հարստություններ՝ Փոկասները և Դուկասները, ենթադրվում է, որ հնարավոր է ունենային հայկական ծագում։
Հայերը Բյուզանդիայում առանձին ժամանակներում եղել են առավել նշանակալի ազգային փոքրամասնություն, կայսրության իշխող դասակարգում զբաղեցնելով նշանավոր տեղ[3]. Կայսրությունը իր գագաթնակետին է հասել 9-10-րդ դարերում, երբ հայերը զինվորների և սպաների, պաշտոնավոր անձանց և կայսրերի տեսքով տիրապետող էին կայսրության սոցիալական, զինվորական և քաղաքական կյանքում ու շատ գործերում պատասխանատու էին նրա մեծության համար։ Փաստացի Բյուզանդական կայսրությունը այս երկու դարերի ընթացքում դառնում է հունա-հայկական պետություն[4], որտեղ բոլոր կայսրերը, սկսած Բարսեղ Ա-ի թագադրումից (867 թ․) մինչև Բարսեղ Բ-ի մահը (1025 թ.), ունեցել են հայկական, կամ մասամբ հայկական ծագում[5]։ Համաձայն Ալեքսանդր Կաժդանի հաշվարկների, 11-12-րդ դարերում հայերը կազմել են կառավարող ազնվականության 10-15%-ը[3], հաշվի առնելով նաև այն անհատները և ընտանիքները, որոնց հայկական ծագումը ամբողջապես հավաստի չէ, այս հարաբերակցությունը գնալով ավելի է բարձրանում։
Ստորև ներկայացված են Բյուզանդական կայսրության կայսրերի ցանկը, որոնք ունեն հայկական ծագում ըստ ժամանակագրական կարգի։ Ծագումը որոշվել է ծնողներից մեկի էթնիկ ծագումով։