Հարավային Կորեայի մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը զարգացել է Կորեայի ավանդական մշակույթի հիմա վրա, որի կրողները հին կորեական քոչվոր ցեղերն էին։ Հազարավոր տարիներ շարունակ, պահպանելով հին Կորեական մշակույթը (որը իր վրա կրել էր հին չինական մշակույթից ազդեցությունը), Հարավային Կորեան 1988 թվականին՝ Կորեայի բաժանումից հետո, կանգնում է իր սեփական՝ Հյուսիսային Կորեայի հետ կապ չունեցող զարգացման ճանապարհին։ Հարավային Կորեայի, հատկապես Սեուլի արդյունաբերականացման, ուրբանիզացիայի ու արևմտավարացման արդյունքում, կորեացիների կյանքում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան։ Տնտեսության և ապրելակերպի փոփոխությունները հանգեցրին բնակչության մեծ՝ քաղաքներում կենտրոնացմանը և գյուղական բնակավայրերում բնակավչության թվի նվազմանը, ընդ որում՝ բազմանդամ գերդաստանային տնտեսությունները բաժանվում են փոքր ընտանիքների։ Այսօր Կորեայի մշակութային շատ տարրեր, հատկապես զանգվածային մշակույթը (անգլ.՝ Pop Cultur), տարածվել է ամբողջ աշխարհում և դարձել է աշխարհի ամենանշանավոր մշակութային ուժերից մեկը[1][2][3][4][5]։
Ենթակատեգորիա | • pattern of behavior • մշակույթ • culture of the Earth | |
---|---|---|
Մասն է | Կորեայի մշակույթ | |
Թեմայով վերաբերում է | Հարավային Կորեա | |
Երկիր | Հարավային Կորեա |