Հարիսա
From Wikipedia, the free encyclopedia
Հարիսա, հայկական ազգային կերակուր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարիսա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հարիսա, հայկական ...
հայկական | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | Հայաստան |
Harissa of Armenia Վիքիպահեստում |
Փակել
Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։