Հարի Սինիս
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Հարի Ալան Սինիս (մարտի 17, 1955(1955-03-17)[1][2][3], Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, երաժիշտ և բարերար[4]։ Արժանացել է Էմմի, Ոսկե գլոբուս մրցանակների, ինչպես նաև աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[5]։
Արագ փաստեր Հարի Սինիս անգլ.՝ Gary Alan Sinise, Ծնվել է ...
Հարի Սինիս անգլ.՝ Gary Alan Sinise | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1955(1955-03-17)[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Իլինոյս նահանգի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Moira Harris? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | garysinise.com |
Gary Sinise Վիքիպահեստում |
Փակել
Սինիսի աստղային կարիերան սկսվեց Ջոն Ստայնբեքի Մկների և մարդկանց մասին ֆիլմով։ Սա մի առաջընթաց էր նրա դերասանական կարիերայում, որին պետք է հետևեին մի շարք հաջողված դերեր, ինչպես օրինակ լեյտենանտ Դան Թեյլորը՝ Ֆորեսթ Գամփում (1994)։ Այս դերի համար նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի, Թրուման (1995) ֆիլմում ԱՄՆ 33-րդ նախագահ՝ Հարի Ս. Թրումանի դերակատարման համար արժանացել է Ոսկե Գլոբուսի։