Հենրի III (Ֆրանսիա)
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի III Վալուա (ֆր.՝ Henri III de Valois, լեհ.՝ Henryk Walezy, սեպտեմբերի 19, 1551[1], Ֆոնթեբլո, Ֆոնտենբլո - օգոստոսի 2, 1589(1589-08-02)[2][3][4][…] կամ 1589, Սեն Կլու, Սեն Կլու), Ֆրանսիայի թագավոր։ Վալուաների վերջին ներկայացուցիչը։ 1573 թվականին ընտրվել է Լեհաստանի թագավոր, սակայն իմանալով եղբոր՝ Ֆրանսիայի թագավոր Կառլոս IX-ի մահվան մասին, գաղտնի փախել է Լեհաստանից՝ տիրանալու ֆրանսիական գահին։ Հենրի III-ը պայքարել է ինչպես հուգենոտների, այնպես և Կաթոլիկական լիգայի առաջնորդների դեմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Զինվորական կոչում, Ծնվել է՝ ...
Հենրի III | |
---|---|
Զինվորական կոչում | Գեներալիսիմուս |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 19, 1551[1] |
Ծննդավայր | Ֆոնթեբլո, Ֆոնտենբլո |
Մահացել է՝ | օգոստոսի 2, 1589(1589-08-02)[2][3][4][…] (37 տարեկան) կամ 1589 մարդասպանություն |
Վախճանի վայր | Սեն Կլու, Սեն Կլու |
Սեն Դենի աբբայություն | |
Երկիր | Ֆրանսիայի թագավորություն |
Տոհմ | Վալուաներ |
ազնվական | |
Հայր | Հենրի II[5] |
Մայր | Եկատերինա Մեդիչի[5] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Փակել
1588 թվականի մայիսին իր դեմ ծագած ապստամբության ժամանակ Փարիզից փախել է Շարտր։ Նույն թվականին գահընկեց է արվել, սակայն համաձայնության գալով հուգենոտների առաջնորդ Հենրի Նավարրացու հետ, միասնաբար պաշարել են Փարիզը, ուր և սպանվել է դավադրաբար։