Հերման Վան Ռոմպեյ
From Wikipedia, the free encyclopedia
Հերման Վան Ռոմպեյ (հոլ.՝ Herman Achille Van Rompuy[6], հոկտեմբերի 31, 1947(1947-10-31)[7][8][9][…], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քաղաքական գործիչ, Բելգիայի նախկին վարչապետը, Եվրոպական խորհրդի առաջին նախագահը։
Հերման Վան Ռոմպեյ | |
Herman Van Roumpey | |
1-րդ Եվրամիության մշտական ներկայացուցիչ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 1, 2010 |
---|---|
Կուսակցություն՝ | Christian Democratic and Flemish? և Եվրոպական ժողովրդական կուսակցություն |
Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 31, 1947 |
Ծննդավայր՝ | Էտերբեեկ, Բրյուսել, Բելգիա |
Ամուսին ՝ | Geertrui Windels? |
Երեխաներ՝ | Պիտեր Վան Ռոմպեյ |
Դինաստիա՝ | Van Rompuy family? |
Հայր՝ | Vic Van Rompuy? |
Պարգևներ՝ | |
Բելգիայի Քրիստոնեական դեմոկրատներ և ֆլամանդցիներ կուսակցությունը ներկայացնող վան Ռոմպեյը 2008 թվականի դեկտեմբերի 30-ից եղել է Բելգիայի 66-րդ վարչապետը մինչև Իվ Լետերմը (ով նաև նախորդում էր վան Ռոմպեյին) հաջորդեց նրան 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ Եվրամիության կառույցներից մեկը հանդիսացող Եվրոպական խորհրդի անդամները 2009 թվականի նոյեմբերի 19-ին[10] Վան Ռոմպեյին ընտրեցին Եվրոպական խորհրդի նախագահ[11]։ Նա պաշտոնավարեց 2009 թվականի դեկտեմբերի 1-ից 2012 թվականի մայիսի 31-ը[12][13], թեև պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնեց 2010 թվականի հունվարի 1-ին[14]։ 2012 թվականի մարտի 1-ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ պաշտոնապես՝ 2012 թվականի հունիսի 1-ից 2014 թվականի նոյեմբերի 30-ը[15]։