Հինատա Հյուգա
From Wikipedia, the free encyclopedia
Հինատա Հյուգա (ճապ.՝ 日向 ヒナタ Hyūga Hinata) գեղարվեստական կերպար է Նարուտո անիմե և մանգայից, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հինատան Հյուգա կլանի ժառանգ է՝ գեղարվեստական գյուղ Կոնոհագակուրեից։ Նա նաևTeam 8 -ի անդամ է, որի կազմում են նաև, Կիբա Ինուզուկան իր նինջա շուն Ակամարուի հետ, Շինո Աբուրամեն և թիմի առաջատար Կուրենայ Յուհին։ Անիմեի սկզբում Հինատան մեծ հիացմունքով է լցված գլխավոր հերոս՝ Նարուտո Ուզումակիի նկատմամբ, որը պատմության զարգացման ընթացքում վերածվում է սիրո։ Հինատան հաճախ է հանդիպում անիմեում, առավելապես «Վերջինը․ Նարուտո ֆիլմ»-ում (2014), որը հիմնականում Նարուտոյի և իր հարաբերությունների մասին է։ Հինատան նաև ներկա է եղել տեսախաղերում, օրիգինալ վիդեո անիմացիաներում, մանգայի և անիմեի շարունակությունում՝ Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները (2016), որտեղ նա դարձավ Բորուտո և Հիմավարի Ուզումակիների մայրը՝ փոխելով իր անունը Հինատա Ուզումակի (ճապ.՝ うずまき ヒナタ Uzumaki Hinata)[1]։
Հինատա Հյուգա | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է |
|
Նշանավոր հարազատներ | Հիաշի Հյուգա (հայր) Հիզաշի Հյուգա (հորեղբայր, մահացած) Նեջի Հյուգա (զարմիկ, մահացած) Հանաբի Հյուգա (քույր) Նարուտո Ուզումակի (ամուսին) Բորուտո Ուզումակի (որդի) Հիմավարի Ուզումակի (դուստր) Կավակի (որդեգրված որդի) Կուշինա Ուզումակի (սկեսուր, մահացած) Մինատո Նամիկազե (սկեսրայր, մահացած) Ջիրայա (կնքահայր, մահացած) |
Նինջայի կոչում | Գենին Մաս I Չունին Մաս II |
Նինջա թիմ | Team 8/Kurenai Yūhi |
Կիսիմոտոն ի սկզբանե ստեղծել էր Հինատային որպես կերպար, ով չէր կռվելու պատմության ընթացքում, բայց ի վերջո նա որոշեց նրան ներկայացնել որպես կունոյչի։ Սերիալի ստեղծման ժամանակ Կիշիմոտոն որոշել էր, որ Հինատան կամուսնանա Նարուտոյի հետ. սակայն, նրանց սիրավեպի մասին սյուժեն մտահղացել է սցենարիստ Մարուո Կյոզուկան։ Հինատայի տեսքը փոփոխվել է Կիշիմոտոյի կողմից անիմեյի ողջ պատմության ընթացքում, որպեսզի համապատասխանի կերպարի աճին։ Ձայնային կրկնօրինակումը իրականացրել է Նանա Միզուկին օրիգինալ անիմացիոն սերիալում, իսկ Ստեֆանի Շեհը անգլերեն ադապտացիաներում։ Քննադատական վերաբերմունքը հերոսի նկատմամբ հիմնականում դրական է եղել՝ շնորհիվ սերիալում նրա գործողությունների և «Վերջին» ֆիլմում նրա ավելի մեծ դերի․ Նարուտոյի հետ նրա փոխհարաբերությունները և ֆիլմի չարագործի հետ կոնֆլիկտի մեջ նրա ներգրավվածությունը գնահատվել են։ Հինատան նաև հայտնի է եղել Նարուտո մանգայի ընթերցողների բազայում՝ որոշ հարցումներում բարձր տեղ գրավելով։ Թողարկվել են Հինատայի հիման վրա ապրանքներ՝ ներառյալ բանալի շղթաներ և արձանիկներ։