Հիրիկ
From Wikipedia, the free encyclopedia
Փնջածաղիկ (լատին․՝ Iris), փնջածաղիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Աշխարհի ջերմատներում ու պարտեզներում աճեցվում է հիրիկի ավելի քան 1000 տեսակ, որոնց մեծ մասն ունի սուր ու հմայիչ բուրմունք։ Հիրիկը ոչ միայն գեղեցիկ, այլև թանկարժեք եթերայուղատու բույս է։ Կոճղարմատները հավաքում, մաքրում և չորացնում են որոշ ժամանակ պահելուց հետո։ Դրանք արձակում են մանուշակի նուրբ ու հաճելի բուրմունք։ Հնագույն ժամանակներում հիրիկի արմատների նյութը կիրառվել է բուրումնավետ գինիներ ստանալու համար, իսկ փոշին օգտագործվել է օծանելիքի փոխարեն։ Այդ ժամանակներում հիրիկին վերագրել են ոչ միայն բուժական, այլև կախարդիչ հատկություններ։
Հիրիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) L., 1753 |
Մեր ժամանակներում հիրիկի արմատներն օգտագործվում է փոշու ձևով հրուշակեղենի, լիկյորների, զովացուցիչ ջրերի արտադրության մեջ դրանց յուրահատուկ բուրմունք տալու համար։ Այսպիսով, հիրիկը ոչ միայն դեկորատիվ, այլև տեխնիկական արժեքավոր բույս է։ Այն օգտագործվում է նաև բժշկության մեջ։