Հոլոքոստն Իտալիայում
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստն Իտալիայում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումն Իտալիայում գերմանական նացիստների և նրանց իտալացի համախոհների կողմից։
Առաջին փուլում 1938 թվականից Մուսոլինիի իշխանությունն ընդունել է ռասիստական հակահրեական օրենքներ, իսկ այլ երկրներից եկած հրեա փախստականներից 1940 թվականից տեղավորել են համակենտրոնացման ճամբարներում։ Երկրորդ փուլում՝ 1943 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև դաշնակիցների զորքերի կողմից Իտալիայի ազատագրումը 1945 թվականի մայիսին, նացիստները հրեաներին ուղարկել են մահվան ճամբարներ և ոչնչացրել «հրեական հարցի վերջնական լուծման» ծրագրի շրջանակներում[1][2]։
Հոլոքոստի ընթացքում զոհվել է Իտալիայի հրեա բնակչության շուրջ 15-16 %-ը, համայնքի կորուստը (հաշվի առնելով արտագաղթն ու կրոնափոխությունը) կազմել է շուրջ 40 %։
Հոլոքոստին են վերաբերում նաև Իտալիայում միասեռականների, որոնք սկզբում ենթարկվել են դիսկրիմինացիայի, իսկ նացիստական օկուպացիայից հետո տեղավորվել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է[3], ինչպես նաև գնչուների հալածանքները, որոնց մի մասը նույնպես հայտնվել է համակենտրոնացման ճամբարներում[4]։