Ձողաձկան պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Ձողաձկան պատերազմներ (անգլ.՝ The Cod Wars, իսլ.՝ Þorskastríðin), հայտնի է նաև որպես Առափնյա պատերազմներ կամ Տարածքային պատերազմներ (իսլ.՝ Landhelgisstríðin), 1958-1976 թվականներին Միացյալ Թագավորության և Իսլանդիայի միջև առճակատումների և դիվանագիտական հակամարտությունների շարք՝ Ատլանտյան օվկիանոսում ձկնորսական իրավունքների վերաբերյալ[1][2]։ Վեճերից յուրաքանչյուրն ավարտվում է իսլանդական կողմի դիվանագիտական հաղթանակով։ Որոշ իսլանդացի պատմաբաններ այս հակամարտությունը համարում են Իսլանդիայի պայքարը սեփական ծովային ռեսուրսների վերահսկողության համար[3], որը սկբնավորվել է դեռևս 14-15-րդ դարում և ծովամթերքի պահանջարկի աճով պայմանավորված աշխուժացել 19-րդ դարում։
Ձողաձկան պատերազմներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
բրիտանա-իսլանդական առափնյա հակամարտություն | |||||||||||
Իսլանդական առափնյա պահպանության «Óðinn» պարեկային նավի և բրիտանական «Scylla» ֆրեգատի բախումը 1976 թվականի փետրվարի 23-ին | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսլանդիա դիվանագիտական աջակցություն՝ |
Միացյալ Թագավորություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Նախագահ Կրիստիան Էլդյաուդն | Եղիսաբեթ II թագուհի | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Իսլանդիայի առափնյա պաշտպանություն | Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժեր | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
1 զոհված | 1 զոհված |
Ժամանակակից վեճերը սկզբնավորվել են դեռևս 1952 թվականին, երբ Իսլանդիան Արդարադատության միջազգային դատարանի որոշման հիման վրա ընդլայնում է իր տարածքային ջրերը՝ մինչև 4 ծովային մղոն։ Ի պատասխան՝ Միացյալ Թագավորությունը արգելում է իսլանդական նավերի մուտքը բրիտանական նավահանգիստներ[4]։ 1958-ի ՄԱԿ-ի ապարդյուն կոնֆերանսից հետո Իսլանդիան միակողմանիորեն ընդլայնում է իր տարածքային ջրերը և արգելում օտարերկրյա ձկնորսությունը այս ջրերում։ Միացյալ Թագավորությունը և Արևմտյան Եվրոպայի որոշ պետություններ (առավել ակտիվորեն՝ Արևմտյան Գերմանիան) հրաժարվում են ընդունել այս որոշումը[5], ինչը հանգեցնում է երեք «Ձողաձկան պատերազմների»՝ 1958-1961, 1972-1973 և 1975–1976 թվականներին։ Պատճառն այն էր, որ բրիտանացի նավաստիները թագավորական նավատորմի ուղեկցությամբ շարունակում էին ձկնորսությունը վիճելի ջրերում, իսկ Իսլանդիայի առափնյա պահակախումբը փորձում էր ցանցակտրիչներով կտրել նավերին ամրացված ծկնորսական ճոպանները։
Ստեղծված հանգամանքներում Իսլանդիան սպառնում էր լքել Հյուսիսատլանտյան դաշինքը, ինչը ՆԱՏՕ-ի տերություններին կզրկեր Ֆարերո-իսլանդական (GIUK) սահմանագիծ ազատ մուտքից։ Այն Սառը պատերազմի ժամանակ հակասուզանավային հնարավոր պատերազմի կարևորագույն հենակետ էր։ 1976-ին ՆԱՏՕ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրով ՄԹ-ն ընդունում է Իսլանդիայի կողմից իր ափերի շուրջ 12 ծովային մղոն տարածությամբ բացառիկ տնտեսական գոտու ստեղծումը և 200 ծովային մղոն հեռավորությամբ իսլանդական ձկնորսական գոտու ընդլայնումը։
Համաձայնագիրը վերջ է դնում ավելի քան 5 հարյուրամյակ այս ջրերում Մեծ Բրիտանիայի անսահմանափակ ձկնորսությանը։ Արդյունքում, բրիտանացի ձկնորսները զրկվում են հյուսիսի ձկնառատ ջրերում որսի հանարավորությունից. կորսվում են հազարավոր աշխատատեղեր[6]։ Միացյալ Թագավորությունը հրաժարվում է իր հռչակած «բաց ծովերի» միջազգային ձկնորսական քաղաքականությունից։ 1982 թվականից ի վեր 200 ծովային մղոն բացառիկ տնտեսական գոտին Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի միջազգային ստանդարտն է։ Ձողաձկան պատերազմներից քաղված դասերը մեր օրերում կիրառվում են միջազգային հարաբերությունների և միջազգային ծովային իրավունքի տեսության մեջ[7]։