Ղափամա
From Wikipedia, the free encyclopedia
Ղափամա, խափամա, հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։
Արագ փաստեր Ղափամա, Հայկական խոհանոց ...
Ղափամայի բաղադրիչները | |
Հայկական խոհանոց | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | ստյու |
Առաջացման երկիր | Հայաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | դդում, բրինձ, չրեր, նշենի, խնձոր, ճապկի արական, ծիրան, սև սալորաչիր, չամիչ |
Ghapama Վիքիպահեստում |
Փակել
Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են "Խափան", քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։
. Խափանա (Ղափամա)
Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։
. Խափամա
Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։