Ղրիմի հանձնումը Խորհրդային Ուկրաինային (1954)
From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմի հանձնումը Խորհրդային Ուկրաինային (ուկրաիներեն՝ Приєднання Криму до України), ԽՍՀՄ գերագույն խորհրդի կողմից ընդունված վարչաիրավական ակտ, որի համաձայն Ղրիմի մարզի ղեկավարումը Բոլշևիկյան Ռուսաստանից (ՌԽՖՍՀ) անցնում էր Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Ակտն իրավական ուժ է ստացել 1954 թվականին և նույն տարում էլ Ղրիմը միացվել է Ուկրաինական ԽՍՀ-ին։